Սարդոստայնի Արվեստի Պատկերասրահ-Թանգարան
Այս եզակի արվեստի պատկերասրահում ներկայացված են սարդոստայնի նկարներ: Պատկերասրահը հիմնադրվել է 2015 թվականին, և բոլոր նկարները ստեղծվել են սարդի ցանցերի և յուղերի միջոցով։
Այս պատկերասրահում նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը յուղաներկերով և սարդոստայններով պատրաստում է իսկական սարդոստայնային արվեստ։ Բնական սարդոստայնից պատրաստված այս հավաքածուն միակն է աշխարհում։ Աշխատանքի հիմնական թեմաները տիեզերքն է, կյանքը, մահը, տիեզերական էներգիան, նեյրոնային ցանց, և իհարկե արվեստը։ Յուրահատուկ ու անսովոր այս աշխատանքները մարդկանց մոտ տարբեր զգացումներ և հետաքրքրություն են առաջացնում։
Հեղինակը ինքն է նշում, որ «Սարդոստայնը՝ տիեզերքում օբյեկտների միջև էներգետիկ կապի պատկերն է»։ Ահա թե ինչու է հիմնական թեման կապված տիեզերքի հետ։
Այս նորարարական արվեստի թանագարանը շատ է սիրվել զբոսաշրջիկների կողմից և դարձել է Գյումրիի տեսարժան վայրերից մեկը։ Պատկերասրահը հնարավորություն է ստեղծում նոր գաղափարների կերտմանը։
Կոնցեպցիա
Ինձ միշտ հետաքրքրել է հասկանալ, թե ինչ է կյանքը, ինչ են մարդկային հարաբերությունները, արվեստ, սկիզբ, տիեզերք էներգիա։ Որոնք էլ այդ իսկ պատճառով Իմ փիլիսոփայության հիմնական թեմաներն են դարձել: Այս ամենի մասին հանգած իմ եզրակացությունները ներկայացրել եմ նկարի ու իմ կողմից արտահայտված մտքերի միջոցով:
Կյանքը չարի ու բարու գոյապայքարն է ուր ամեն ինչ էգ – արու հասկացողությամբ ձուլվում են իրար մեջ և վերածվում հարմոնիայի, որն էլ ընկալվում է մարդու զգայարանների կողմից:
<< Կյանքը մտքի գոյությունն է տիեզերական անսահմանության մեջ >>
Սարդոստայնը սարդի համար զենք է հանդիսանում, որով նա միջատներ է որսում գոյատեվման համար: Մարդու համար գոյատեվման պայքարում զենքը հանդիսանում է ուղեղը: Այստեղ հետաքրքիր նմանություն կա: Ուղեղի ներվային համակարգի նեյրոնների աշխատանքի պատկերը շատ նման է սարդոստայնիին:
<< Սարդոստայնը տիեզերական անսահմանության մեջ եղած առարկաների էներգետիկ կապի պատկերն է >>
Ամեն մի աշխատանքից հետո, որն ինձ գոհացրել է, ես ինձ բավականին երջանիկ եմ զգացել: Ճիշտ է, ես չգիտեմ ինչքանով եմ մոտեցել ճշմարտությանը, քանի որ շատ բարդ հարցերի պատասխաններ եմ փորձում գտնել, որոնք երևի թե մարդ արարածին տրված չեն: Համենայնդեպս, ինձ համար միգուցե թվացյալ ճշմարտության գտնելուն մոտ լինելը միշտ մեծ հաղթանակ է եղել:
<< Մարդու դերը՝ տիեզերական էներգիայի մեջ եղած ինֆորմացիան մտքի տեսքով կյանքի կոչելն է >>
Կարող եք այցելել ցանկացած պահի, նախօրոք զանգահարելով։
Էքսկուրսիան մտնում է տոմսի արժեքի մեջ
Մուտքի տոմս - 2000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է
https://cobweb-art-gallery.business.site/